Մատչելիության հղումներ

 Թրամփը քննադատել է Նեթանյահուի դեմ քրեական հետապնդումը


ԱՄՆ նախագահը դատապարտել է Իսրայելի դատախազներին՝ վարչապետ Բենյամին Նեթանյահուի դեմ կոռուպցիայի գործ բացելու համար, ընդգծելով, որ Վաշինգտոնը, միլիարդավոր դոլարների օգնություն տրամադրելով Իսրայելին, չի պատրաստվում «հանդուրժել դա»։

Նեթանյահուի դեմ 2019 թվականին երեք քրեական գործ է բացվել՝ կաշառակերության, խարդախության և վստահության չարաշահման մեղադրանքներով, որոնք նա հերքում է։ Դատավարությունը սկսվել է 2020 -ից։

Անցած ուրբաթ այդ քննության շրջանակում դատարանը մերժեց Նեթանյահուի հարցաքննությունը հետաձգելու՝ փաստաբանների միջնոդությունը՝ պարտավորեցնելով վարչապետին առաջիկա երկուշաբթի ներկայանալ դատարան։

«Խելագարություն է այն, ինչ դատախազներն անում են Բիբի Նեթանյահուի հետ», - արձագանքել է Թրամփը Truth Social-ում ՝ պնդելով, թե այդ դատական գործընթացը խոչընդոտելու է Նեթանյահուին բանակցել պաղեստինյան Համասի և Իրանի հետ։

Սա ԱՄՆ նախագահի՝ Նեթանյահուին պաշտպանող երկրորդ գրառումն էր վերջի մի քանի օրվա ընթացքում, և առաջինը, որում նա Իսրայելի իրավական գործողությունները կապեց ԱՄՆ-ի կողմից տրամադրվող օգնության հետ։

«Ամերիկայի Միացյալ Նահանգները տարեկան միլիարդավոր դոլարներ է ծախսում, շատ ավելին, քան որևէ այլ ազգի վրա՝ պաշտպանելով և աջակցելով Իսրայելին։ Մենք չենք պատրաստվում դա հանդուրժել», - գրել է Թրամփը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG