Մատչելիության հղումներ

Կիևը դուրս է գալիս ՄԱԿ-ի հակահետևակային ականների արգելման կոնվենցիայից


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որով Կիևը դուրս է գալիս հակահետևակային ականների արգելման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայից, հայտարարել է Գերագույն ռադայի Ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի քարտուղար Ռոման Կոստենկոն։

«Ռուսաստանը այս կոնվենցիայի կողմ չէ և զանգվածաբար օգտագործում է ականներ մեր զինվորականների և քաղաքացիական անձանց դեմ: Մենք չենք կարող շղթայած պահել մեր ձեռքերը, երբ թշնամին գործում է առանց սահմանափակումների», - ասել է ուկրաինացի պաշտոնյան, հավելելով , որ այժմ հարցը պետք է քննարկվի Գերագույն ռադան։

Ավելի վաղ՝ այս շաբաթ, Ռուսաստանի հետ սահմանակից Լիտվան և Էստոնիան էին ՄԱԿ-ին տեղեկացրել պայմանագրից դուրս գալու մասին:

Պետությունները պաշտոնապես դադարում են լինել կոնվենցիայի անդամ ՄԱԿ-ին տեղեկացնելուց վեց ամիս անց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG