Նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ երկուշաբթի Սպիտակ տանը կընդունի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին բանակցությունների համար, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի երկու պաշտոնյաների, որոնք խոսել են անանունության պայմանով:
ԱՄՆ նախագահն անցած ուրբաթ օրը հայտարարել է, որ հավատում է՝ Գազայում Իսրայելի և Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի միջև հրադադար կարող է կնքվել մեկ շաբաթվա ընթացքում։
Այս այցը Նեթանյահուի երրորդ այցն է Սպիտակ տուն՝ Թրամփի՝ հունվարին պաշտոնը ստանձնելուց ի վեր: Այն տեղի է ունենում այն բանից հետո, երբ Իսրայելի և Իրանի միջև տեղի ունեցած հակամարտության ընթացքում ԱՄՆ-ը հարձակվեց իրանական միջուկային օբյեկտների վրա։