Մատչելիության հղումներ

Խուզարկություն՝ «Սպուտնիկ» գործակալության Բաքվի գրասենյակում


Ադրբեջանի ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Ռուսաստանի պետական «Սպուտնիկ» լրատվական գործակալության Բաքվի գրասենյակում։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը՝ վկայակոչելով ՆԳՆ ներկայացուցիչներին։

Գործակալությունը, սակայն, չի հստակեցնում, թե հատկապես որ քրեական գործի շրջանակներում է իրականացվում խուզարկությունը։

Ոստիկանական գործողությունն իրականացվում է Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերությունների սրման ֆոնին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG