Մատչելիության հղումներ

Միրզոյանը չի մասնակցելու ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին. Ղրղզստանի ԱԳՆ


Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը չի մեկնի Ղրղզստան՝ մասնակցելու ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից։

ՀՀ ԱԳՆ-ից դեռևս չեն մեկնաբանել:

Նիստը կայանալու է երկուշաբթի։

Հայաստանը ավելի վաղ հայտարարել է, որ սառեցնում է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի միջոցառումներին, հրաժարվել է իր բաժին ֆինանսավորումը հատկացնել այդ կառույցին, տևական ժամանակ չի մասնակցում համատեղ զորավարժություններին, հանդիպումներին, բայց պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց սկսելու համար։ Երևանը խստորեն քննադատում է ՀԱՊԿ-ին հատկապես 2022 թվականին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ուժերի ներխուժումից հետո, երբ այդ կառույցը ոչ միայն չպաշտպանեց իր անդամին, այլև նույնիսկ պատշաճ չարձագանքեց Ադրբեջանի ագրեսիային։

ՌԴ ԱԳՆ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը մի քանի օր առաջ հայտարարել է, որ Հայաստանը պետք է սթափ գնահատի իր անվտանգության ապահովման հնարավորությունները, այդ թվում՝ կոլեկտիվ ձևաչափով:

XS
SM
MD
LG