Ուկրաինայում ռուսական հարվածից F-16 է կործանվել, օդաչուն զոհվել է

Անցած գիշերը Ռուսաստանը Ուկրաինայի վրա 537 հրթիռ ու անօդաչու սարք է արձակել, կիրառվել են նաև «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներ, հայտնել են Ուկրաինայի զինված ուժերը։

Ըստ պաշտոնական հաղորդագրության, դրանց թիրախում են եղել հիմնականում Ուկրաինայի արևմտյան շրջանները, ավերածություններ են գրանցվել Լվովի, Պոլտավայի, Չերկասիի, Նիկոլաևի և Զապորոժիեի մարզերում։

Ռազմաօդային ուժերը նաև հայտնել են, որ գիշերային հարձակման ժամանակ զոհվել է F-16-ի օդաչու, իսկ ինքնաթիռը կործանվել է։