Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որով Կիևը դուրս է գալիս հակահետևակային ականների արգելման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայից, հայտարարել է Գերագույն ռադայի Ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի քարտուղար Ռոման Կոստենկոն։
«Ռուսաստանը այս կոնվենցիայի կողմ չէ և զանգվածաբար օգտագործում է ականներ մեր զինվորականների և քաղաքացիական անձանց դեմ: Մենք չենք կարող շղթայած պահել մեր ձեռքերը, երբ թշնամին գործում է առանց սահմանափակումների», - ասել է ուկրաինացի պաշտոնյան, հավելելով, որ այժմ հարցը պետք է քննարկի Գերագույն ռադան։
Ավելի վաղ՝ այս շաբաթ, Ռուսաստանի հետ սահմանակից Լիտվան և Էստոնիան էին ՄԱԿ-ին տեղեկացրել պայմանագրից դուրս գալու մասին:
Պետությունները պաշտոնապես դադարում են լինել կոնվենցիայի անդամ ՄԱԿ-ին տեղեկացնելուց վեց ամիս անց։